Հայկական ավանդույթներից ներշնչված նոր զարդերի հավաքածու
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը քրիստոնեական սրբազան մասունք է՝ այն գեղարդը, որով խոցվել է Հիսուս Քրիստոսի կողը։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն՝ այն Հայաստան է բերել Թադեոս առաքյալը և այսօր պահվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում։
Ոգեշնչվելով հայկական հոգևոր ժառանգությունից մենք ստեղծեցինք Գեղքարդ հավաքածուն։ Հավաքածուն փոխանցում է հավատքի, ուժի և պատմության գաղափարը։ Գեղքարդ հավաքածուն պարզապես զարդեր չեն․ այն հիշեցում է մեր արմատների, հավատքի և դարերի խորքից եկող սրբազան պատմության մասին։