Սևան հավաքածու
Կապուտակ Սևանի խաղաղությունը, նրա փիրուզագույն ջուրն ու լեռների միջից առանձնացող ջրափայլ ուրվագիծը՝ թերակղզում վեր խոյացող վանքի և խաչքարերի զարդանախշերով, մինչ օրս պահպանում են անցյալի շունչն ու ներկայի հեքիաթային գեղեցկությունը։
Իսկ Սևանի իշխանն իր նրբագեղ շարժումով, որպես լճի յուրահատուկ խորհրդանիշ, ամբողջացնում է բնաշխարհի գեղեցկությունն ու ինքնությունը։
Այս ամենը ոգեշնչեց LIVER HERITAGE-ին ստեղծել նոր հավաքածու՝ նվիրված Սևանին։
Հավաքածուի յուրաքանչյուր զարդ իր մեջ կրում է ալիքների մեղմ շարժումը, ջրի փայլը և բնության հավերժական շունչը։