Liver Art Company
Liver Art Company-ն օգնում է ընտրել արվեստ, որը համապատասխանում է ձեր ոճին ու նպատակներին՝ դառնալով ոչ միայն էսթետիկ լուծում, այլ նաև արժեք ստեղծող ներդրում ձեր հավաքածուի, տարածքի և հեղինակության համար։
LIVER — Ձեր ուղեցույցը արվեստի աշխարհում
LIVER ընկերությունը զբաղվում է ստեղծարար կոնցեպտների մշակմամբ, զարգացումով և իրականացմամբ, տրամադրում է խորհրդատվություն և համալիր ծառայությունների շարք արվեստի շուկայում կողմնորոշվելու և արդյունավետ առաջնորդվելու համար։ Մեր աշխատանքը հիմնված է թարմ և պրոֆեսիոնալ մոտեցման վրա՝ ուղղված արվեստագետներին, ոլորտի մասնագետներին, հավաքորդներին և արվեստասերներին։ Մենք ապահովում ենք արվեստի կառավարման ամբողջական աջակցություն՝ տեղական, միջազգային և թվային ձևաչափերով:
Մեր ծառայությունները ներառում են արվեստի ոլորտում գործընկերության ձևավորում, արվեստագետների պրոֆեսիոնալ առաջխաղացում տեղական, միջազգային և օնլայն հարթակներում, գաղափարների և կոնցեպտների զարգացում, ցուցահանդեսների, արվեստի տոնավաճառների և աճուրդների կազմակերպում, արվեստի գործարքների իրականացում, արվեստի ինտեգրում ինտերիերային միջավայրերում, փորձագիտական գնահատման և արժեքի որոշման ծառայություններ, պորտֆոլիոյի ստեղծում, մուլտիմեդիա բովանդակության մշակում, ինչպես նաև՝ կարճաժամկետ և երկարաժամկետ արթ - նախագծերի կառավարում։
Առաջարկներ և նորություններ
Ստեղծարար Կամուրջ | Արվեստի ամառային փառատոն
Կարդալ ավելին
Բաց կանչ արվեստագետներին «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն
«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն «Լիվըր» ընկերությունը հրավիրում է ցուցահանդեսային և համագործակցային նոր ձևաչափ փնտրող արվեստագետների՝ մասնակցելու «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնին։
Կարդալ ավելին