Ինչպես կառուցել հաջողակ կարիերա արվեստում
Արվեստագետի հաջող ճանապարհը միայն տաղանդով չի կառուցվում։ Այն պահանջում է նաև պրոֆեսիոնալ պատրաստվածություն, հետևողական աշխատանք և սեփական ստեղծագործական ճանապարհի զարգացում։
- Ունեցեք արդիական CV և portfolio
- Պատասխանեք էլ․ նամակներին ժամանակին և պրոֆեսիոնալ կերպով
- Մասնակցեք ցուցահանդեսների, մրցույթների և Open Call-երի
- Հետևեք արվեստի ոլորտի նոր հնարավորություններին
- Պահպանեք Ձեր աշխատանքների որակյալ լուսանկարներն ու արխիվը
- Նախատեսեք բյուջե՝ Ձեր արվեստի զարգացման, ցուցահանդեսների մասնակցության և առաջխաղացման համար
Արվեստագետ լինել նաև նշանակում է ներդրում կատարել սեփական ստեղծագործական ճանապարհին։ Հիշեք՝ Ձեր արվեստը կարևոր է, բայց նույնքան կարևոր է այն ճիշտ ներկայացնելու, զարգացնելու և մասնագիտական միջավայրում առաջ տանելու կարողությունը։