Your Basket
Your cart is empty
Արվեստը որպես կամուրջ» պանելային քննարկում

Արվեստը որպես կամուրջ» պանելային քննարկում

«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում «Լիվըր» ընկերությունը կազմակերպում է «Արվեստը որպես կամուրջ» պանելային քննարկում, որտեղ արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ կկիսվեն իրենց փորձով և տեսակետներով՝ արվեստի հասանելիության, արվեստասերի դերի և հայկական արվեստի շուկայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․ 🔹 Ո՞րն է արվեստասերի դերը արվեստի պատմության մեջ 🔹 Արդյո՞ք արվեստը պետք է հասանելի լինի բոլորին 🔹 Որքանո՞վ է արդիական թեման արժեք ավելացնում արվեստի գործին 🔹 Ինչպե՞ս հասնել արվեստասերին և ձևավորել կապ նրա հետ 🔹 Ինչպե՞ս է արվեստասերը դառնում կոլեկցիոներ և ինչպե՞ս խթանել գնումների աճը հայկական արվեստի շուկայում Մասնակիցներ՝ * Լուսինե Քարամյան — արվեստի մենեջեր * Աննա Սողոմոնյան — արվեստագետ * Լիլիթ Գրիգորյան — արվեստի բլոգեր * Կարինե Փանոսյան — էքսկուրսավար Քննարկումը կվարի արվեստի քննադատ Սոնա Արսենյանը։ Հունիսի 23 16:00 Կարմիր կամուրջ, Երևան Մուտքն ազատ է։