Your Basket
Your cart is empty
Ճամբար

Ճամբար

Ամենահիշարժան ամառային ճամփորդությունը Գյումրիում

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-15 տարեկան դպրոցականներին՝ մասնակցելու

«Մշակութային ճամփորդություն Գյումրի» կրթական-ժամանցային ծրագրին 

Հուլիսի 1-7

Գյումրի

Տարիք՝ 10-15

Խումբ՝ մինչև 15 մասնակից

Ինչ է սպասվում մասնակիցներին

* Գյումրի քաղաքի պատմության, ճարտարապետության և մշակույթի բացահայտում

* Թանգարաններ, արվեստանոցներ, թատրոն և կինոդիտումներ

* Ազգային խաղեր, երգեր և պարեր

* Վարպետաց դասեր՝ ազգային արհեստներ և խոհանոց

* Թիմային խաղեր, մրցույթներ և արկածային առաջադրանքներ

* Զարգացնող քննարկումներ, ընթերցանություն և ստեղծագործական ժամեր

* Նոր ընկերներ, ինքնուրույնություն և հիշողություններով լի շաբաթ

Ծրագրի նպատակն է՝

զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, աշխարհընկալումը, գեղագիտական ճաշակը և ամրապնդել սերը հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ։

Մասնակցությունը ներառում է՝

Երևան-Գյումրի-Երևան տեղափոխում

7-օրյա անվտանգ և հարմարավետ կեցություն

Օրական 3-անգամյա առողջարար սնունդ

Ծրագրային այցեր մշակութային և ժամանցային վայրեր

Ուղեկցող մասնագետների մշտական վերահսկողություն

Մասնակցության վկայական

Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը

Տեսնել Ավելին