Բաց կանչ արվեստագետներին «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն
«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն
«Լիվըր» ընկերությունը հրավիրում է ցուցահանդեսային և համագործակցային նոր ձևաչափ փնտրող արվեստագետների՝ մասնակցելու «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնին։ Փառատոնը միավորում է տեղի և մի շարք այլ երկրների արվեստագետների։
Նախագծին կարող են դիմել՝ նկարիչներ, լուսանկարիչներ, քանդակագործներ, ինստալյացիոն արվեստի հեղինակներ։ Արվեստի ամառային փառատոնի շրջանակում նախատեսվում են՝ ցուցահանդես-վաճառք, արվեստի մրցույթ՝ անակնկալ մրցանակներով, դասախոսություններ, վարպետաց դասեր, մշակութային հետաքրքիր միջոցառումներ։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 2 աշխատանք։
Դիմումները կուսումնասիրվեն «Լիվըր» ընկերության և հրավիրյալ համադրողի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Փառատոնի օրերը՝ Հունիսի 21-23
Բացումը՝ Հունիսի 21, ժամը՝ 17:00
Հունիսի 21-ն այն օրն է, երբ տարին ուղղակիորեն կիսվում է՝ ցերեկային ժամը գերազանցելով գիշերայինին:
Լույսը գերազանցում է խավարին նաև արվեստի միջոցով: Արվեստագետի ներքին լույսը վառվում է ամենախավարում, ներքին և արտաքին մթության պայմաններում՝ չենթարկվելով ոչ մի բնական և անբնական թելադրանքի:
Ամառային այս փառատոնը ևս մեկ անգամ ընդգծում է արվեստագետի ներքին լույսն ու անկոտրում ստեղծագործականությունը՝ արվեստի իր լեզվի միջոցով: Որպես նոր հարթակ՝ այս նախագիծը նպատակ ունի բացահայտել արվեստի ուժը, ստեղծել նոր հնարավորություններ համագործակցության և ստեղծարար գաղափարների ձևավորման համար։
Մասնակցության հայտը ներառում է՝
* Կարճ ինքնակենսագրություն (CV)
* 2 աշխատանքի լուսանկար (բարձր որակով)
* Աշխատանքի նկարագրություն (անուն, չափ, տեխնիկա, տարեթիվ)
* Կոնտակտային տվյալներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է։
Դիմել՝ info@liver.am :
Մասնակցությունը վճարովի է։
Այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77 322 942 ։