Your Basket
Your cart is empty
Մաշկազերծում Փերֆորմանս

Մաշկազերծում Փերֆորմանս

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու ժամանակակից պարային ներկայացման, որը ստեղծված է աբսուրդի գրականության հիման վրա: Այն տեղի կունենա «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում, հունիսի 21-ին, ժամը՝ 21:00-ին, Երևանի Կարմիր կամրջի բացօթյա տարածքում։ Ներկայացումը շարժման, երաժշտության և գաղափարի միաձուլման ինքնատիպ փորձառության մասին է։

Խորեոգրաֆ՝
Արփինե Միրզոյան
Կատարողներ՝
Արփինե Միրզոյան, Ռուբինա Աղեկյան
Ներկայացումը կուղեկցվի Լեոն Պողոսյանի «Neumatic Roots» ստեղծագործությամբ:

Հունիսի 21 | 21:00

Կարմիր կամուրջ (Red Bridge)

Մուտքն ազատ է։