Գեղանկարչությունը և քաղաքը
«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Գեղանկարչությունը և քաղաքը» բանախոսությանը, որը կվարի արվեստաբան Հասմիկ Գևորգյանը։
Գեղանկարչությունը մշտապես ապրել է բացառապես արվեստանոցներում և ցուցասրահներում՝ անդրադառնալով իրականության հետ անմիջական առնչություն չունեցող թեմաներին՝ առասպելներ, լեգենդներ, կրոն։ Սակայն 19-րդ դարի կեսերից սկսված արմատական փոփոխությունները քայլ առ քայլ արվեստը դուրս բերեցին արվեստանոցների և պատկերասրահների պատերից։ Այսօր այն հասել է բաց կամրջին, որի հարևանությամբ մենք կհանդիպենք՝ զրուցելու մեր ժամանակի արվեստի մասին։
Բանախոսության լեզուն՝ ռուսերեն։
Հունիսի 22 | 15:00
Մուտքն ազատ է